Արմինֆո. Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, և ԵՄ-ը շահագրգռված է աջակցել նրա այդ շրջադարձին։ Այդ մասին ասվում է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում՝ ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցում, որը հրապարակվել է Դանիայի նախկին վարչապետ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած "Հայաստանի բարեկամների ցանց" բարձր մակարդակի խմբի կողմից: